ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ այսօր հանդիպում է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
Shabat.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ այսօր լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, բայց նախկին իշխանությունները դրա հետ դեռ չեն համակերպվում և վերջին շրջանում ակտիվորեն հակաքարոզչություն է իրականացվում, որի համար վստահաբար մեծ ֆինանսական հոսք կա, արդյոք որևէ ձևով այդ երևույթի դեմ պայքար կլինի՞, վարչապետը պատասխանեց.
«Իհարկե ոչ, քանի որ ամենակարևոր կոմպոնենտը այն է, որ ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը: Ես բացարձակ չեմ պատրաստվում պաշտպանվել այդ քննադատություններից: ՀՀ քաղաքացին թող լսի այդ քննադատությունները»:
Առավել մանրամասն՝ Shabat.am-ի ուղիղ եթերում: