Կարևոր իրադարձություններ

Պակիստանի Լահոր քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել պայթյունից

08 Մայիս, 2019 11:31
Պակիստանի Լահոր քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել պայթյունից

Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում մայիսի 8-ի առավոտյան առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան Է զոհվել պայթյունից, որը որոտացել Է Դատա Դարբար տաճարի մերձակայքում: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունն իրականացրել Է քաղաքում գործող ահաբեկչական խմբերից մեկը: Գրոհի թիրախը դարձել Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկներին փոխադրող ավտոբուսը: Այս պահի դրությամբ հայտնի Է 24 տուժածների մասին, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում Է՝ օրհասական: Նրանց բոլորին արագորեն տեղափոխել են մերձակա բուժհաստատություններ, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն Է ցուցաբերվել:

Ոստիկանությունը շրջափակել Է պատահարի վայրը: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին