Կարևոր իրադարձություններ

Սիցիլիայի հարավում 1 եվրոյով տներ են վաճառվում

08 Մայիս, 2019 11:16
Սիցիլիայի հարավում 1 եվրոյով տներ են վաճառվում

Սիցիլիայի հարավում գտնվող Մուսոմելի քաղաքի իշխանությունները ցանկացողներին առաջարկում են սեփական տուն ձեռք բերել մեկ եվրոյով։ Նոր տերերը պետք է կատարեն միայն մեկ պայման. նորոգեն շենքը մեկ տարում։

Եթե գնորդը դա չանի, կկորցնի երաշխիքային դեպոզիտը՝ մոտ 7000 եվրոյի չափով, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sun-ին։

Այժմ վաճառքի է հանված 100 բարձիթողի տուն։ Սպասվում է, որ առաջիկայում եւս 400 առաջարկություն կլինի։

Մուսոմելի քաղաքը, որտեղ այսօր ապրում է ընդամենը 11 հազար մարդ, հայտնի է իր խոհարարական ավանդույթներով եւ միջնադարյան ճարտարապետությամբ։ Նրա պատմական կենտրոնը՝ հարմարավետ փողոցներով, համարվում է Իտալիայի ամենահին կենտրոններից մեկը։

 

Լրահոս

Դիտել ավելին