ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը վեր է հանել «Ձորահէկ»-ի սեփականաշնորհման խայտառակ պատմությունը եւ «հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների» առկայություն գտել:
Այս մասին գրում է armtimes.com-ը՝ նշելով, որ դատախազությունը պարզել է, որ 2011 թվականին «Ձորահէկ»-ը 3 մլրդ 600 միլիոն դրամով վաճառվել է «Ձորագետ» ՍՊԸ-ին այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը այդ պահին կազում էր 8 մլրդ դրամ:
Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։
Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ»- արձանագրել է դատախազությունը:
Ուշագրավն այն է, որ «Ձորահէկը» 2001 թվականին տրվել է Պաշտպանության նախարարությանը, եւ այդ ժամանակ նախարարը Սերժ Սարգսյանն էր: Իսկ 2011 թվականին այն վաճառվել է Սարգսյանի փեսայի հետ ակնհայտ կապ ունեցող «Ձորագետ» ընկերությանը:
Այդ կապը տեսանելի է դառնում նրանից, որ «Ձորագետ» ընկերության իրավաբանական հասցեն Երևանի Գ.Նժդեհի 56/2 շինությունն էր: Այդ նույն հասցեում գրանցված էր Սան Մարինոյի գլխավոր հյուպատոսի «նստավայրը»: Իսկ այդ ժամանակ Սան Մարինոյի պատվավոր հյուպատոսը Հայաստանում հենց Միքայել Մինասյանն էր: