Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից. «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծվում.«Ժամանակ»

08 Մայիս, 2019 08:39
ԿԳ նախարարը հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից. «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծվում.«Ժամանակ»

«Կրթության և գիտու­թյան նախարար Արայիկ Հա­րությունյա­նը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից:  Մարզ­պետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխա­տանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դի­մում չգրելու դեպքում իրեն­ցով կզբաղվեն իրավապահները:Պատճառաբանու­թյունն այն է, որ իրենք ծա­ռայել են ՀՀԿ-ական իշխա­նությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին