Կարևոր իրադարձություններ

Հեղափոխության ֆետիշացման հետևանքը. Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին.«Փաստ»

08 Մայիս, 2019 08:31
Հեղափոխության ֆետիշացման հետևանքը. Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին.«Փաստ»

««Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ նոր Հայաստանի մասին, բացա­ռապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի գրառումը, իհարկե, կարելի է համարել այսօրվա ասուլիսի անոնս, սակայն լակոնիկ տեքստը ավելի շեշտված բովան­դակային ենթատեքստ ունի, քան սովորա­բար ունենում են անոնսները: Ակնհայտ է, որ այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխու­թյան ֆետիշացման մասին, վիճակագրա­կան իրական կամ մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացվելու է, թե անցած մեկ տարում ինչքան երջանիկ է դարձել Հայաս­տանի «հպարտ» քաղաքացին: Այս հարթու­թյան վրա դժվար է որևէ այլ բան, բովանդա­կային նոր խոսք սպասել այսօրվա ասուլի­սից. այն ոճով, կառուցվածքով, փիլիսոփայությամբ նման է լինելու Փաշինյանի լայվերին, ելույթներին:

Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել 100 կետ առանձնացնել, հենց այդքան են ձեռքբե­րումները, թե վարչապետը որոշել է իր ասելիքն ամփոփել հիշվող, կլոր թիվ ենթադրող կետերում: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը խոսելու է գլոբալ ձեռքբերումների մասին, ապա դրանք հաստատապես չեն ձգում 100-ին, նույնիսկ 10-ին, ու վարչապետն իրակա­նում ուռճացված է ներկայացնում հեղափո­խության ձեռքբերումները:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կետ առ կետ անդրա­դառնալ բազում խնդիրների, որոնք գուցե այնքան էլ գլոբալ չեն ու դասական իմաստով չեն ձգում օրակարգային դառնալ վարչապե­տի օրակարգում:

 

Իհարկե, դրական փոփոխություններ կան ու դրանք չնկատելը լուրջ չէ: Օրինակ՝ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ Հայաստանի պատմության մեջ անցկացվել են եզակի օրինական ընտրություններ, մյուս կողմից՝ հետհեղափոխական առաջին ընտրություն­ներն օրինական են լինում, որպես կանոն, բոլոր երկրներում: 

Հեղափոխություն արած առաջնորդները սիրված են լինում հասարա­կությունների կողմից ու ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չեն ունենում: Հեղափոխության իրական փորձությունը լինելու է հաջորդ ընտրություններին, երբ ակնհայտ կլինի՝ հեղափոխական թիմը պատրաստ է զիջել իշխանությունը, եթե չարժանանա հասարակության վստահությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին