Կարևոր իրադարձություններ

Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նախորդ տարի լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել.«Ժողովուրդ»

08 Մայիս, 2019 08:23
Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նախորդ տարի լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել.«Ժողովուրդ»

«Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած, նախորդ տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Ավելին՝ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործ­վել անգամ դեռևս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տի­պի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփե­րից ու արմատներից: 

ՀՀ բնապահպանության նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակ­ցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետև պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկ­նում են, և ստուգման կարիք ունի: 

Նշենք, որ այս տարի Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետև­անքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպա­տակով կառավարությունը նախատեսել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին