Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն մե­քենաների մաքսազերծման և գա­զի գնի հարցերով էմիսարներ է ուղարկում ՌԴ-ում «խաղա­ցող» հայ գործարարների մոտ. փորձում են ներգրավել նաև Կ. Կարապետյանին.«Փաստ»

08 Մայիս, 2019 07:56
ՀՀ-ն մե­քենաների մաքսազերծման և գա­զի գնի հարցերով էմիսարներ է ուղարկում ՌԴ-ում «խաղա­ցող» հայ գործարարների մոտ. փորձում են ներգրավել նաև Կ. Կարապետյանին.«Փաստ»

««Փաստ» թերթն իր նախորդ հրապա­րակումներից մեկում արդեն անդրա­դարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախա­տեսում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել ավտոմեքենա­ների մաքսազերծման հարցը: 

Մեր տեղե­կություններով՝ ՌԴ վարչապետը այս թե­մայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը: Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչև աշուն, երբ, նախնական տեղեկություն­ներով, կկայանա Վլադիմիր Պուտինի այ­ցը Հայաստան: 

Կա հստակ տեղեկու­թյուն, որ գործող իշխանությունները մե­քենաների մաքսազերծման հարցի և գա­զի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղա­ցող» հայաստանցի և ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն: Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փոր­ձում են ներքաշել նաև նախկին վարչա­պետ Կարեն Կարապետյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին