Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Իսրայելի քաղաքացուն

07 Մայիս, 2019 22:40
ՀՀ ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ իրավապահների կողմից  հետախուզվող Իսրայելի քաղաքացուն

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 08.20-ին, Թել Ավիվ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 43-ամյա Սամիր Թեյմուրի Ռզաևը, որը 2018թ. օգոստոսի 20-ից ՌԴ Մոսկվայի ներքին գործերի մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (թանկարժեք մետաղների, բնական ոսկեգործության կամ մարգարիտների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին