Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում հայտնաբերվել է Հիտլերին երկրպագողների 30 հոգանոց խումբ

07 Մայիս, 2019 21:08
Ռուսաստանում հայտնաբերվել է Հիտլերին երկրպագողների 30 հոգանոց խումբ

Ռուսաստանում բացահայտվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ, ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի երկրպագուների խմբավորում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ խմբում եղել է 30 մարդ։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են համակարգիչներ, հեռախոսներ, նացիստական սիմվոլներով լուսանկարներ։ Բացի այդ, առգրավվել են ատրճանակներ, ավելի քան 20 դանակ, գազային փամփուշտներ, հրթիռային արձակիչներ, ռետինե փայտեր։

Ներկայումս քրեական գործ է հարուցել ծայրահեղական համայնքի կազմակերպման խմբի ղեկավարների և 5 ակտիվիստների նկատմամբ (ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով):

Հայտնի է նաև, որ խմբի անդամները ներգրավված են եղել Մոսկվայում, Վլադիմիրում և Ռյազանում ահաբեկչական բնույթի հանցագործությունների կատարման նախապատրաստման մեջ:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին