Կարևոր իրադարձություններ

«Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ»

07 Մայիս, 2019 20:49
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
«Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ»

ՀՀ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քաղաքացի նկարահանել և հրապարակել էր, թե ինչպես են «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ աշխատակիցները ցեխի մեջ փոսալցման աշխատանքներ կատարում։

❗❗❗Տեղեկացնում եմ, որ անորակ սպասարկման համար «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ ապրիլի 1-ից չի վճարվել և 2015 թ․կնքված պայմանագիրը կչեղարկվի։

❗❗❗Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ, և չենք հանդուրժելու այս սկզբունքից որևէ շեղում։ 
Սա ի գիտություն բոլոր շինարարական ընկերություններին և գործընկերներին։

Խնդրում եմ տարածել»:

 

Լրահոս

Դիտել ավելին