Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում կրկին կառաջադրվի Բինալի Յըլդըրըմին

07 Մայիս, 2019 19:51
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում կրկին կառաջադրվի Բինալի Յըլդըրըմին

Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածուն կլինի Ստամբուլի կրկնակի քաղաքապետական ընտրություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Мilliyet-ին։

«Մեր թեկնածուն հայտնի է։ Դա Բինալի Յըլդըրըմն է»,- ասել է Էրդողանը։

Իր հերթին, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ երկրորդ անգամ կառաջադրի Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով 4,171 մլն ձայն։ ԱԶԿ-ն 2002-ից զիջում է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, որի քաղաքապետ է եղել Էրդողանը 1994-1998 թվականներին։ Պաշտոնական տվյալների հայտարարումից հետո Թուրքիայի նախագահի կուսակցությունը վիճարկել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովում այդ արդյունքները՝ պահանջելով չեղարկել դրանք եւ նոր ընտրություններ նշանակել խախտումների պատճառով։

Երկուշաբթի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները եւ տեղեկացրել է, որ ԺՀԿ թեկնածուի վկայականը հետ կկանչվի։ Նոր ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին