Կարևոր իրադարձություններ

«Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնալիս պետք է գիտակցել կործանարար հետևանքները»

07 Մայիս, 2019 19:04
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնալիս պետք է գիտակցել կործանարար հետևանքները»

Առողջապահության նախարար Արսեն թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի տեղեկացնում եմ, որ առնվազն վերջին մեկ տարում բազմիցս ներկայացվել են ավելի քան բավարար ապացույցներ ՄՊՎ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի։

Ինչ վերաբերում է սեփական քաղաքացիների առողջության նկատմամբ պետական հոգածության մասին հարցին, ապա անկեղծ ասած զարմացած եմ ԱԺ պատգամավորի կողմից նման հարցադրմանը։ Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին։

Մի հարցադրում էլ ես անեմ ԱԺ պատգամավորին։ Արդյո՞ք հակապատվաստումային նման հայտարարություններ անելով, փաստերը խեղաթյուրելով, սխալ և անընդունելի շեշտադրումներ անելով՝ նա ինքը չի նպաստում մեր կարևոր կանխարգելիչ այս միջոցառման տապալմանը։ Լավ կլինի, գոնե ներքուստ ցանկացած ոք պատատխան տա այս հարցին։

Կա գիտություն և մնացածը։ Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնացող ցանկացած ոք պետք է գիտակցի իր քայլերի կործանարար հետևանքները։

Հակապատվաստումային ցանկացած խոսք արժանանալու է կոշտ ու հաստատակամ պատասխանի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից։

#ՊատվաստումնԱշխատումԷ
#ՊաշտպանվենքՄիասին
»

 

Լրահոս

Դիտել ավելին