Կարևոր իրադարձություններ

Արգելափակվել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջը՝ հարձակման պատճառով

07 Մայիս, 2019 16:02
Արգելափակվել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջը՝ հարձակման պատճառով

Երեկ երեկոյան ֆեյսբուքն արգելափակել է քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի էջը:

«Կեսգիշերին մի փաստի մասին խոսեցի այդ հայտնի աղմուկ հանած գրքի վերաբերյալ: Ես այդ բնագավառի մարդ չեմ, բայց այն, որ նախօրեին բոլոր այդ «պայքարիստները» տարածում էին Լարա Ահարոնյանի նկարը եւ գրում էին, որ նա է այդ գրքի հեղինակը, ես պարզեցի, որ դա այդպես չէ: Գրեցի, որ նա կապ չունի այդ գրքի հետ: Նաեւ բնականաբար տարածում էին, թե այդ գիրքը այլասերության քարոզ է, բայց ինչպես պարզվեց՝ այլասերության քարոզ չէ: Գրեցի այդ մասին: Ու դրանից հետո իմ էջն արգելափակվեց»:

Սաֆարյանը նշեց, որ նմանատիպ հարձակում իր էջի վրա էլի է եղել, բայց այս անգամ ամեն ինչ շատ արագ է եղել՝ հաշված րոպեների ընթացքում:

Քաղաքագետը դիմել է ֆեյսբուքի տեխնիկական բաժին՝ իր էջը վերականագնելու համար, այժմ ուսումնասիրություն է անցկացվում, սակայն վստահ է, որ կվերականգնվի, քանի որ նա ոչ մի կրիմինալ գործողություն չի ծավալում:

«Այս նույն մասսային ես բռնացրել եմ 2018 թվականին շատ կեղտոտ գործողության վրա»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ էջի արգելափակումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որպես ընդդիմություն դիրքավորված ուժերի հետ:

«Փորձում են ազգայնականի կերպար ձեւավորել, սակայն հետո պարզվում է, որ մանիպուլյատորներ են: Նրանց դիմակը պատռվում է»,- ասաց Սաֆարյանը:

Նշենք, որ խոսքn «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին է, որի վերաբերյալ սոցցանցերում աղմկոտ քննարկումներ էին ծավալվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին