Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտաքին պարտքը 3 ամսում նվազել է $58.8 մլն-ով

07 Մայիս, 2019 13:53
ՀՀ արտաքին պարտքը 3 ամսում նվազել է $58.8 մլն-ով

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.547 մլրդ, իսկ մարտի 31-ի դրությամբ՝ $5.488 մլրդ:

Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին