ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ Հայաստանում չի մնալու սուպերվարչապետի քննադատված ինստիտուտը: Այս մասին Սիմոնյանն ասաց մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախքան վարչապետ ընտրվելը բազմիցս քննադատել է ներկայիս սուպերվարչապետական համակարգը:
«Այդ օրենքը փոխվելու է, սուպերվարչապետի ինստիտուտն այն տեսքով, որի մասին խոսվել է, չի մնալու: Այդ մասին խոսել է նաև վարչապետը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության կողմից բերված այս օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Սիմոնյանը:
Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալնախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանվածորոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքինախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարիպաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչըՍփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարությանաշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և«Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
Երկրորդ ընթերցման ընթացքում ևս «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու օրենքի նախագծին: