Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է թափառող շներին ոչնչացնելու արգելքի օրինագծին

07 Մայիս, 2019 11:45
Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է թափառող շներին ոչնչացնելու արգելքի օրինագծին

Հայաստանում նկատվում է թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների թվաքանակի ավելացում, ինչն իսկական խնդիր է դարձել, եւ այն պետք է լուծել, բայց լուծման մեթոդները բնավ մարդասիրական չեն։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանի նիստում, ներկայացնելով պրոֆիլային հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստացած »Կենդանական աշխարհի մասին» օրինագիծը, ասաց նրա հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Երեւանում մասնավոր կազմակերպությունները, որոնք պետք է լուծեին թափառող շների հարցը, ըստ էության, գնդակահարել եւ ոչնչացրել են նրանց, ինչն անթույլատրելի է։ Թափառող շների խնդիրների լուծման համար խորհրդարանականը առաջարկել է կիրառել այլ միջոցներ, մասնավորապես՝ ստերջացումը։ Շներին կրակելը, նրա հավաստմամբ, առանձնապես անհանգստացրել է հասարակության լայն հատվածին, փորձագետներին եւ, մասնավորապես, այն քաղաքացիներին, որոնք իրենք են պահում ընտանի կենդանիներ։ Այսպիսով, Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է օրենսդրական մակարդակով արգելել թափառող կենդանիներին կրակելը եւ դաժան վերաբերմունքը նրանց հանդեպ զենքի կիրառմամբ։

Չնայած պատգամավորի բոլոր փաստարկներին՝ նրա առաջարկած օրինագիծը չներառվեց խորհրդարանի օրակարգում։ Օրինագծին դեմ քվեարկեցին «Իմ քայլի» պատգամավորները։

 

Լրահոս

Դիտել ավելին