Կարևոր իրադարձություններ

Ներդրումի բումի «փուչիկը». ինչո՞ւ ՀՀ-ում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց. «Փաստ»

07 Մայիս, 2019 09:55
Ներդրումի բումի «փուչիկը». ինչո՞ւ ՀՀ-ում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց. «Փաստ»

«Խորհրդարանական արտահերթ ընտրու­թյունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարու­թյան դռանը ու պահանջում են իշխանու­թյան ամբողջացում՝ Հայաստանի տնտեսու­թյունը շենացնելու նպատակով: Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանպկի «ավետիսը»: 

Տնտեսագետները, իհարկե, հա­կադրվեցին վարչապետի այս մոտեցմանը, սակայն ընդդիմադիր տեսակետները հա­մարվեցին «հակահեղափոխական», ու ար­տահերթ ընտրություններն անցկացվեցին իշխանության նախանշած ժամկետներում: Լավ արեցին ու մի բան էլ համոզիչ հաղ­թանակ տարան: Հիմա մենք՝ «հպարտ» քաղաքացիներս, անհամբեր սպասում ենք շռնդալից ներդրումների մասին տեղեկատ­վական հոսքերին: Սակայն վիճակագրական տվյալները «սառը ցնցուղի» ներգործություն ունեցան, ու պարզվեց, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 1,8 տոկոսով են ավելա­ցել, դոլարային պատկերով՝ աճը 2018-ին 4,5 միլիոն է: Ստացվում է՝ կամ Փաշինյանի թիմը մեզ մանիպուլացրել է, կամ էլ հեղափոխու­թյան արժեքները տնտեսության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել, այլ խոսքով՝ապաշնորհ է գտնվել կառավարությունը: 

Երկրորդ փաստարկի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտի­վության ցուցանիշն ընդամենը 6,5 տոկոս է՝ միանգամայն համադրելի անցած երեք՝ «ոչ հեղափոխական» տարիների ցուցանիշներին: Այս ամենի հանրագումարում «տնտե­սական հեղափոխության» շեշտադրումները միայն ժպիտ կարող են առաջացնել, կամ էլ կառավարության ընդդիմախոսների անխնա քննադատությունը:

 

Ինչևէ, ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց կամ չարձանագրվեց ներդրումային բում:

Նիկոլ Փաշինյանի թիմին թվում էր՝ դրա համար հակակոռուպցիոն պայքարը բավարար է: Պայքարի գոյությունն ու անհրաժեշ­տությունը որևէ մեկը չի վիճարկում, մյուս կողմից՝ նախկին համակարգի ու դրա կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդումը մեխանիկորեն չէին կարող հանգեցնել ներդրումային ակտիվացմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

   
 

Լրահոս

Դիտել ավելին