Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարությունում կադրային փոփոխու­թյուններ կլինեն. «Փաստ»

07 Մայիս, 2019 09:07
Կառավարությունում կադրային փոփոխու­թյուններ կլինեն. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առա­ջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխու­թյուններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում: 

Ըստ կառավարության աղ­բյուրի փոխանցման՝ կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալնե­րով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:

 Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թե­զեր, քաղաքական շահարկումներ: 


Բավա­կանին ռիսկային գործունեություն են ծավա­լում նաև Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետները: Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին