Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ խնդրահարույց հարցեր է փորձում Երևանի ավագանին «սղացնել» Փաշինյանի ասուլիսի օրը. «Իրավունք»

07 Մայիս, 2019 08:59
Ի՞նչ խնդրահարույց հարցեր է փորձում Երևանի ավագանին «սղացնել» Փաշինյանի ասուլիսի օրը. «Իրավունք»

«Երևանի ավագանին մայիսի 8-ին հանկարծ որոշել է արտահերթ նիստ գումարել, ընդ որում՝ այս ան­գամ ևս, նիստի օրը համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի հետ: «Պատահականու­թյուն է, դժվար թե», - կասեին ռուսները: 

Ի դեպ, ռուսնե­րի մասին նիստի օրակարգում է խնդրահարույց մի քանի հարց. Իրինա Ռոդնինայի անվան դպրո­ցի անվանա­փոխությունը, ինչպես նաև քաղաքապետի ու համայնքապետերի աշ­խատավարձե­րի բարձրաց­ման հարցը:

Վերոնշյալին անդրադարձել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Բո­լոր նիստերը հիմնականում տեղի են ունենում վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի օրակարգին համապատասխան ընտրված մի կարևոր օր՝ կամ վարչապետը մեծ ասուլիս է տալիս, կամ որևէ շատ կարևոր հանդիպման է լինում: Լավ դասավորում են, այդ օրերին դնում են ավագանու նիստերը, որպեսզի լրատվական օրակարգից քիչ, թե շատ դուրս մնան: Նույնը մայիսի 8-ն է՝ վարչապետը կրկին 1-ամյակի մեծ ասուլիս է տալիս, նույն օրը՝ մայիսի 8ին, ժամը 11:00-ին ավագանու նիստ է լինելու»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին