Կարևոր իրադարձություններ

ՍԴ դատավորի ինը թեկնածուից 2-ը որոշել են գաղտնի մնալ. «Հրապարակ»

07 Մայիս, 2019 08:53
ՍԴ դատավորի ինը թեկնածուից 2-ը որոշել են գաղտնի մնալ. «Հրապարակ»

«ՀՀ նախագահին դիմելու՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար նախանշված ժամկետը մայիսի 3-ին լրացել է: Առաջադրվել է 9 թեկնածու, որոնցից երկուսը չեն ցանկանում իրենց անունները հրապարակել։ Թեկնածուների թվում են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը։

Ի տարբերություն նախորդ թեկնածուների ընտրության՝ այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին և նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։ Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման հանձնաժողով ներկայացնելուց։ Ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի՝ թեկնածու իրավաբան-գիտնականների հետ հանդիպումների արդյունքում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին