Կարևոր իրադարձություններ

Եվրոպական քաղաքները ճթճթալով վառվում են, դեռ շատ եք վառվելու. Էրդողան

06 Մայիս, 2019 22:56
Եվրոպական քաղաքները ճթճթալով վառվում են, դեռ շատ եք վառվելու. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է եվրոպական պետություններին։

«Ինչքան ուզում են թող հարձակում գործեն մեր միության, միասնության, տնտեսության, սահմանների վրա։ Ինչքան ուզում են թող թակարդ լարեն, նմանատիպ գործողությունները մեր նպատակներին հասնելու վճռականությունը միայն ավելի են ամրապնդում, մեզ մեր պայքարում ավելի  ուժեղ են դարձնում։

«Եվրոպան պարտական է Թուրքիային, որ ապրում է խաղաղության մեջ, քանի որ Թուրքիան ընդունել է 4 մլն. փախստականի։ Չէ՞ որ դուք մեզ խոսք էիք տվել 3+3 մլրդ. եվրո։ Ի՞նչ եղավ։ Սրանք արդար չեն, նրանց կյանքը սուտ է։ Նրանց ուղեղներում դեռ թուրքական գարնան կարոտ է մնացել։ Որտեղ ոտք են դնում, խոր ձմեռ է գալիս։ Ահա եվրոպական քաղաքաները ճթճթալով վառվում են։ Դեռ շատ եք վառվելու». Էրդողանի խոսքերն է մեջբերում gazeteduvar.com.tr կայքը։

Աղբյուրը՝ yerkir.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին