Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում ինքնաթիռ է կործանվել

06 Մայիս, 2019 21:47
Մեքսիկայում ինքնաթիռ է կործանվել

Մեքսիկայի Կոաուիլա նահանգի լեռնային տարածքում կործանվել է Bombardier Challenger 601  մասնավոր ինքնաթիռը, հաղորդում է Info 7 հարթակը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում անձնակազմի 2 անդամ և 11 ուղևոր է եղել, որոնց ճակատագիրը ներկա պահին անհայտ է:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը մեքսիկական Մոնտերրեյ քաղաք է ուղևորվելիս եղել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքից, որտեղ ուղևորները ներկա են գտնվել բռնցքամարտի մրցության:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին