Կարևոր իրադարձություններ

Մենաշնորհից օլիգոպոլիային անցումը չի կարող շարքային քաղաքացիների շահերից բխել․ Transparency International

06 Մայիս, 2019 19:02
Մենաշնորհից օլիգոպոլիային անցումը չի կարող շարքային քաղաքացիների շահերից բխել․ Transparency International

Մենաշնորհից օլիգոպոլիային անցումը նման է անձրեւից կարկուտին անցման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մայիսի 6-ին հայտարարել է Transparency International Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Օկտանյանը։ Նրա խոսքերով, եթե մենաշնորհները ոչնչացվեն, սակայն դրա փոխարեն օլիգոպոլիային անցում իրականացվի, ապա շարքային քաղաքացիների կյանքը ոչ միայն չի բարելավվի, այլ որոշ դեպքերում ավելի կվատանա։

«Երկրորդ լուրջ խնդիրը ընկերությունների իրական տերերին հայտնաբերելն է։ Ոչ ոք չի ուսումնասիրել՝ արդյոք նոր տնտեսվարող սուբյեկտները իրոք նոր են, թե ոչ։ Եւ երրորդ հարցը, որը անհրաժեշտ է շոշափել, ի՞նչ աստիճանի են կոռուպցիոն մեխանիզմները ազդում գնագոյացման վրա։ Չէ՞ որ կոռուպցիոն բաղադրիչը արտացոլվում է գնի վրա, եւ բնականաբար, մենք դա չենք տեսնում։ Կա՞ արդյոք այդ սպառնալիքը։ Հայտնվե՞լ են արդյոք նախկին մաքսային աշխատողների փոխարեն ինչ-որ հրեշտակներ, եւ անհետացե՞լ է այնտեղ կոռուպցիոն բաղադրիչը, թե ոչ»,- իր մտահոգությունը հայտնեց Օկտանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին