Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն այնքան հզոր է, որ Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել առանց պատերազմի. ադրբեջանցի պատգամավոր

06 Մայիս, 2019 18:26
Ադրբեջանն այնքան հզոր է, որ Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել առանց պատերազմի. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջազգային հարաբերությունների վարչության նախագահ Սևինջ Ֆաթալիևան, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չեն կարող հաստատվել քաղաքական և տնտեսական հարաբերություններ. տեղեկացնում է oxu.az կայքը:

«Ադրբեջանն ուժեղ պետություն է, և  մենք կարող ենք այդ հարցն առանց պատերազմի լուծել: Մեր նախագահն էլ է նշել, որ հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այսօր անհնար է համեմատել Հայաստանին Ադրբեջանի հետ: Այդ առումով մենք ավելի առաջ ենք»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին