Կարևոր իրադարձություններ

Երեւանում ոստիկանության շենքի մոտ բախվել են Lada-ն ու Mercedes-ը

06 Մայիս, 2019 17:38
Երեւանում ոստիկանության շենքի մոտ բախվել են Lada-ն ու Mercedes-ը

Երեւանում, այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող հանգույցի ստորգետնյա անցման սկզբնամասում՝ ՀՀ ոստկանության վարչական շենքի հարեւանությամբ, բախվել են Lada մակնիշի 33 OP 689 համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 DG 927 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին