Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի

06 Մայիս, 2019 17:05
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի նոր խոսնակ ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,-գրել է նա: 

Ավելի վաղ ԿԳՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իր վերջին օրն է։ «Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»,-գրել էր նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին