Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

06 Մայիս, 2019 14:19
Ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 6-ի ցերեկը, 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Լրահոս

Դիտել ավելին