Կարևոր իրադարձություններ

Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի ուսման վարձին

06 Մայիս, 2019 13:52
Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի ուսման վարձին

 Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորերն արդեն մեկ շաբաթ է՝ շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ 

Ըստ Գաբրիելյանի՝  այս նախագծով փորձում են զուգահեռաբար խրախուսել և՛ աշխատանքը, և՛ կրթությունը։

«Եթե ուսանողներն ուսմանը զուգահեռ կարողանում են առաջադիմություն ցուցաբերել, ինչպես նաև աշխատում են, ապա կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ պետությունը խրախուսական միջոց կիրառի՝ ուսանողի եկամտահարկը տարեկան կտրվածքով վերադարձվի ուսման վարձի չափով։ Արդեն աշխատողների մասով ասեմ, որ աշխատողներն այսօր, եթե ցանկության դեպքում հնարավորություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ՝ ստանալով 2-րդ մասնագիտություն կամ մագիստրատուրա ավարտել»,- մանրամասնեց Գաբրիելյանը։

Վերջինս կարևորեց, որ նախագծով հնարավորություն է տրվում եկամտահարկն ուսման վարձին ուղղել ոչ միայն հիմնական աշխատողի. օրինագծի տված հնարավորությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձինք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին