Կարևոր իրադարձություններ

Զելենսկու թիմում պնդում են պաշտոնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

06 Մայիս, 2019 13:44
Զելենսկու թիմում պնդում են պաշտոնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը խոչընդոտներ չի տեսնում պաշտոնակալության արարողությունը մայիսի 19-ին նշանակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էներգետիկայի հարցերով Զելենսկու խորհրդական Անդրեյ ԳԵրուսը:

Գերուսի խոսքով՝ պաշտոնակալության արարողությունը քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրվա հետ համընկնելը, որի անթույլատրելիության մասին հայտարարել են Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը եւ մի շարք քաղաքական գործիչներ, չի խանգարում դրա կազմակերպմանը: Անցած շաբաթ օրը Զելենսկին նամակ Էր գրել Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյին՝ առաջարկելով պաշտոնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին: Զելենսկին նշել Է, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն ինքը նույնպես պնդել Է հենց այդ ամսաթիվը՝ նշելով «իշխանության վակուումից» խուսափելու անհրաժեշտությունը: Ընտրված նախագահը Ռադայի խոսնակի հետ նույն օրը կայացած հանդիպումից հետո հայտնել Է, որ երդմնատվության ամսաթիվը կորոշվի Գերագույն ռադայի մայիսի 14-ի նիստում:

Գերագույն ռադայի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մի շարք ղեկավարների կարծիքով՝ պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա ավելի ուշ՝ մայիսի 28-ին: Ինչպես պարզաբանել Է «Վերածնունդ» պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Բոնդարը, բազմաթիվ պատգամավորներ կցանկանային երդմնակալությունը նշանակել մայիսի 27-ից հետո, որպեսզի ընտրված նախագահն Ռադան ցրելու իրավունք չունենա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին