Կարևոր իրադարձություններ

«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

06 Մայիս, 2019 11:35
«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:  Այս մասին հայտնել են  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեցին նախարարությունից:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել«Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավըՄոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է  օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպեթռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռըկարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավիկանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդորոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին