Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

06 Մայիս, 2019 10:22
Սևանա լճում 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին