Կարևոր իրադարձություններ

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ստորագրվեց Ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման մասին արձանագրությունը. Ալեն Սիմոնյան

05 Մայիս, 2019 23:13
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Ուղիղ 25 տարի առաջ այս օրը  ստորագրվեց Ղարաբաղյան հակամարտության  հրադադարի հաստատման մասին արձանագրությունը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա գրել է.

«Ուղիղ 25 տարի առաջ այս օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին արձանագրությունը:
Այն ստորագրեցին`
ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը,
ԼՂՀ ԳԽ նախագահ` Կարեն Բաբուրյանը, 
ՌԴ դաշնային խորհրդի սենատի նախագահ` Վլադիմիր Շումեյկոն,
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ` Վլադիմիր Կազիմիրովը,
Ղրղզստանի Ժոգորկու Կենեշի տոռագա ` Մեդեթկան Շերիմկուլովը,
ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար ` Միխայիլ Կռոտովը:
Երեք օր հետո ստորագրեց նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ` Ռասուլ Գուլիևը:
Բիշքեկյան արձանագրությունը հայկական խորհրդարանական դիվանագիտության մեծագույն նվաճումներից է, որտեղ դիվանագիտական փաստաթղթում Արցախը հերթական անգամ միջազգայնորեն ճանաչվում է կողմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին