Կարևոր իրադարձություններ

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է վթարային վայրէջք կատարելիս. կա 1 զոհ և վիրավորներ (տեսանյութ)

05 Մայիս, 2019 22:06
«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է վթարային վայրէջք կատարելիս. կա 1 զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

 

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

 

Հաղորդվում է, որ SSJ-100-ը կարող էր բռնկվել կայծակի հարված ստանալու պատճառով:

Բուժծառայությունից հայտնել են, որ հրդեհից 10 մարդ վիրավորվել է: Օդանավում 73 մարդ է գտնվել: Հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Միջադեպից հետո «Շերեմետևո» օդանավակայանը փակվել է, դատախուզությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին