Կարևոր իրադարձություններ

Տղեք, դուք իրոք մտածում եք, որ կարող եք էս կարգի պրիմիտիվ մանիպուլյացիաներով տասնյակ հազարավորների էշի տե՞ղ դնել. Վերլուծաբան

05 Մայիս, 2019 20:47
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Տղեք, դուք իրոք մտածում եք, որ կարող եք էս կարգի պրիմիտիվ մանիպուլյացիաներով տասնյակ հազարավորների էշի տե՞ղ դնել. Վերլուծաբան

Լրագրող, վերլուծաբան Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ի պատասխան Արմեն Աշոտյանի գրառմանը: Նա գրել է.

«Ինձ թվա՞ց, թե՞ իրոք դոլարով միլիոնատերերի, թաղի խուժանի վրա հենվող, քրեական աշխարհի հետ ախպերություն անող, «էլիտար» հարսանիքներից, ծնունդներից ու կնունքներից տուն չեկող օլիգարխների՝ վերից վար կոռումպացված նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչը, որ ընդամենը «քաղաքակիրթ ֆասադի» դեր էր կատարում, էսօր մեղադրում ա գործող իշխանությանը «ուտել-խմելու» ու դրանից բխած անվտանգային հետևանքների մեջ: Տղեք, դուք իրոք մտածում եք, որ կարող եք էս կարգի պրիմիտիվ մանիպուլյացիաներով տասնյակ հազարավորների էշի տե՞ղ դնել: Էս ամենից հետո է՞լ խելքի չեկաք: Սթափվե՛ք, գժուկներ: Ձեզ վաղո՜ւց պատմության աղբանոցն են նետել... Բա էն, որ ամեն շաբաթ ու ամեն ամիս սահմանին զոհ ու վիրավորներ էինք ունենում, էն, որ առաջին գծում էսօրվանից 10 անգամ ավելի լարված վիճակ էր լինում, մինչդեռ ձեր շեֆը շաբաթ-կիրակի հերթական «ախպոր բալի» հարսանիքին էր մասնակցում, դա ինչի՞ հետևանք էր. ձեր «ռազմահայրենասիրական», «անզիջում» քաղաքականությա՞ն: Բա Մադրիդյան սկզբունքնե՞րը ոնց էղան, բա Կազա՞նը: Էդ է՞լ էր Նիկոլը ստորագրել»:

 

Լրահոս

Դիտել ավելին