Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի հետևանքով զոհի թիվը հասել է 33-ի

05 Մայիս, 2019 18:50
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի հետևանքով զոհի թիվը հասել է 33-ի

Հնդկաստանում մոլեգնող «Ֆանի» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 300 մարդ տուժել է Օդիշա (նախկինում՝ Օրիսսա) նահանգում, որի ափերին տարերային աղետը հարվածել է մայիսի 3-ին: Նախօրեին հաղորդվում էր 16 զոհի մասին:

 

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ երկրի ղեկավարությունը սկսել է փոթորկի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները, որոնք իրականցվում են 10 000 գյուղում, 52 քաղաքատիպ ավանում և որոնց մասնակցում է ավելի քան 60 000 կամավոր:

Նախնական գնահատումներով՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնումն ավելի քան 173 000 դոլար կարժենա:  

 

Նահանգի իշխանություններն օրեր առաջ ավելի քան 1 մլն մարդ էին տարհանել՝ վերջին 20 տարվա ամենահզոր փոթորիկի մոտենալուն ընդառաջ:   

 

Լրահոս

Դիտել ավելին