Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվեցին Եռաբլուրում

05 Մայիս, 2019 18:17
Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվեցին Եռաբլուրում

Այսօր՝ մայիսի 5-ին, Եռաբլուր պանթեոնի տարածքում գտնվող Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հուշահամալիրում հողին են հանձնվել ԱՍԱԼԱ-ի հոգեւոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքները։

Եռաբլուրում էին նրա կինը՝ Սուսաննա Քեմուրջյանը, գաղափարակիցներ, ազատամատիկներ, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայի Սեֆիլյանը՝ կուսակիցների հետ։

Գ. Յանիկյանը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար, 1973 թ․-ին 77 տարեկանում Կալիֆոռնիայում սպանել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին։

Դատապարտվել է ցմահ բանտարկության: 1981-ին Յանիկյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին