Կարևոր իրադարձություններ

Պատանի ձյուդոիստներրն առաջին ոսկե մեդալն են նվաճել Ռումինիայի միջազգային մրցաշարում

05 Մայիս, 2019 15:54
Պատանի ձյուդոիստներրն առաջին ոսկե մեդալն են նվաճել Ռումինիայի միջազգային մրցաշարում

Armsport.am-ը գրում է.

 

Ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

Մրցաշարին մասնակցում է 28 երկրի 563 մարզիկ՝ 222 աղջիկ և 341 տղա:

Մրցումների առաջին օրը ունեցանք ոսկե մեդալ. Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը /անձնական մարզիչ Արտյոմ Բաղդասարյան / 40 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճել է ոսկե մեդալ:

Սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի և նորից հաղթանակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին