Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Երևանում.կա տուժած

05 Մայիս, 2019 12:22
Խոշոր ավտովթար՝ Երևանում.կա տուժած

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված Ford Transit մակնիշի 362 ՕR 61 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Mustang-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Vitesse» խանութ-սրահի աշխատակիցները:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Բախման հետևանքով Ford Transit-ն էլ առաջ է ընթացել ու բախվել խանութի հսկայական ապակիներին ՝ կոտրելով այն:

 

Լրահոս

Դիտել ավելին