Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ ցանկանում է ապրել այն աշխարհում, որում Թրամփը գոյություն չունի

05 Մայիս, 2019 11:13
Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ ցանկանում է ապրել այն աշխարհում, որում Թրամփը գոյություն չունի

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է, որ երազում է ապրել այն աշխարհում, որում ոչ ոք չի ճանաչում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին տեղեկացնում է New York Daily News-ը:

Դե Նիրոն նման հայտարարություն է արել Դենի Բոյլի «Երեկ» ֆիլմի պրեմիերայից հետո: Ֆիլմի սյուժեն պատմում է անհաջողակ երաժիշտի մասին, որն ապրում է մի աշխարհում, որում ոչ ոք չգիտի The Beatles խմբի գոյության մասին:

Դերասանը նշել է, որ ինքն ուրախ կլիներ, եթե նման բան տեղի ունենար իրական կյանքում, իսկ խմբի փոխարեն լիներ ԱՄՆ առաջնորդը: Դե Նիրոն ֆիլմի հեղինակներին նույնիսկ առաջարկել է նման գաղափար` հաջորդ աշխատանքների համար:

Դե Նիրոն առաջին անգամը չէ, որ քննադատում է Թրամփին: 2018 թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի գործողություններն ընկալում է որպես «գիշերային մղձավանջ, որն անհնար է մոռանալ»: Ի պատասխան Դե Նիրոյի ասածների, Թրամբը, իր հերթին, հայտարարել էր, որ դերասանն ունի ցածր IQ և ենթադրել էր, որ նկարահանումների ընթացքում նա գլխին բազմաթիվ հարվածներ է ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին