Կարևոր իրադարձություններ

Մարդիկ խուճապի մեջ են. ՃՈ-ն ԱՊՊԱ ընկերությունների վրա է գցում տեղեկատվություն տալու բեռը

05 Մայիս, 2019 11:00
Հեղինակ՝ Միքայել Նահապետյան
Մարդիկ խուճապի մեջ են. ՃՈ-ն ԱՊՊԱ ընկերությունների վրա է գցում տեղեկատվություն տալու բեռը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛, Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia Բազմաթիվ վարորդներից ահազանգեր ենք ստանում, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն նախատեսող նորմի մայիսի 6-ից կիրարկման հետ կապված բազմաթիվ հարցերին ՃՈ թեժ գծով պատշաճ պատասխաններ չեն տրվում և վարորդները բավարար չափով իրազեկված չեն:Խնդրում եմ մանրամասն հրահանգավորել աշխտակիցներին` մասնավորապես հետևյալ հարցերի հետ կապված.

1. Արդյո՞ք մեքենան հաշվառումից հանելը վճարովի է։ 

2. Արդյո՞ք հնարավոր է մեքենան ժամանակավորապես հանել հաշվառումից։ 

3. Արդյո՞ք կրկին հաշվառելը վճարովի է։ 

4. Արդյո՞ք ժամանակավորապես հաշվառումից հանելիս պահանջվում է ներկայացնել գույքահարկի զրոյական տեղեկանք։ Մարդիկ խուճապի մեջ են` ՃՈ-ն ԱՊՊԱ ընկերությունների վրա է գցում տեղեկատվություն տալու բեռը, ընկերությունները ՃՈ-ի»:


 

Լրահոս

Դիտել ավելին