Կարևոր իրադարձություններ

Հայերը չեն հավատում իրենց երկիր ապագային. Մամեդյարով

04 Մայիս, 2019 23:47
Հայերը չեն հավատում իրենց երկիր ապագային. Մամեդյարով

«Ինքնաթիռում ես մտքերի փոխանակություն ունեցած հայաստանցի լրագրողների հետ։ Նրանք ասացին, որ սփյուռքը օգնում է իրենց։ Սակայն նույնիսկ սփյուռքը չի հավատում այդ երկրի ապագային։ Հիմնական ուղերձը մենք պետք է տեղ հասցնենք բաց կերպով։ Որքան զորեղ է մեր դիրքորոշումը, այնքան մենք ավելի ուժեղ ուղերձ տեղ կհասցնենք»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը միջմշակութային երկխոսությանը նվիրված ֆորումի ժամանակ։ Նա նաեւ նկատել է, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երեսուն տարի եւ նման հակամարտությունների առկայության պայմաններում դժվար է տեւական ու կայուն զարգացում ապահովելը։

 

«Հայաստանում աղքատությունը հանգեցրել է երկրի ապագայի հանդեպ հավատի կորստին, ինչի պատճառով էլ մարդիկ հեռանում են այդ երկրից»,- ասել է Մամեդյարովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին