Կարևոր իրադարձություններ

Այդ ինչպե՞ս և ովքե՞ր են Հայաստանում վտանգել ֆեյքերի ժողովրդավարությունն ու «ժողովրդավարական ազատությունները»

04 Մայիս, 2019 23:18
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Այդ ինչպե՞ս և ովքե՞ր են Հայաստանում վտանգել ֆեյքերի ժողովրդավարությունն ու «ժողովրդավարական ազատությունները»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեծ հիասթափություն ապրեցի, երբ օրվա անհամբեր սպասումներից ու գերհագեցած աշխատանքային գրաֆիկից հետո վերջապես ուշ երեկոյան կարողացա դիտել երեկ աշխարհացունց մասշտաբներով ազդարարված ուղիղ լայվ-ասուլիսը: Սպասում էի ոչ միայն փաստերի ու ապացույցների իմ մասով, այլ շատ հետաքրքիր էր, թե այդ ինչպե՞ս և ովքե՞ր են Հայաստանում վտանգել ֆեյքերի ժողովրդավարությունն ու "ժողովրդավարական ազատությունները": Քանի որ իմ հասցեին բլթացրած մեղադրանքների վերաբերյալ ոչ մի ապացույց չներկայացվեց, ու լայվից նոր ուշագրավ հետևություններ բխեցին վերջին երկու օրերի զարգացումների ու տխրահռչակ տռոլների ֆաբրիկայի՝ հանրության համար տակավին անհայտ ու լատենտ շերտերի վերաբերյալ, ասելիքս ավելի հանգամանալից ու ծավալուն կներկայացնեմ վաղը՝ նաև լրատվամիջոցների համար: Մանավանդ, որ իմ իրավաբանները այլևս կաշխատեն դատարան ներկայացվող հայցադիմումի վրա ու սպասում էին ելույթին: Ասեմ, որ հիասթափված եմ, որովհետև լայվից բլթցրած թվացյալ "դուխով արհամարհանքի", վիրավորանքների ու իգնորանսի տակ պուճուրացած, խեղճացած, ընկճված հոգեվիճակ էր: Բայց ես չեմ մեղավոր, որ ասպետավայել, տղամարդավայել ու արժանապատիվ ներողության ու ետնահանջի փոխարեն այդ պուճուրությունն ու ողորմելիությունն ընտրվեց: Ներողություն հայցվեց երկու անգամ իմ անունը նախօրեին տալու համար, բայց ներողության հասցեատերը լսարանն էր, ոչ թե ես: Ներողության ձևն էլ արժանապատիվ չէր ու չի կարող ընդունելի լինել: Դա իրենց ընտրությունն էր: Այնպես որ՝ եթե ապացույցներ չունեք իմ հանցավոր գործունեությունը ապացուցելու համար, պապային ասեք փողերը պատրաստի՝ իմ հեղինակությունը վնասելու դիտավորության ու դատական ծախսերի փոխհատուցման համար: Դուք դատարանում կհանդիպեք ոչ թե ինձ, այլ իմ հայցադիմումին ու իմ կողմից՝ բավականին թանկ գներով վարձված ներկայացուցիչներին ու փաստաբաններին: Պայմանագիրը նրանց հետ կկնքվի երկուշաբթի օրը:
Մնացածի մասին՝ հաջորդիվ»:

 

Լրահոս

Դիտել ավելին