Կարևոր իրադարձություններ

Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանը տեղափոխվել է Ռուսաստան

04 Մայիս, 2019 22:31
Հեղինակ՝ Մարինա Միրզոյան
Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանը տեղափոխվել է Ռուսաստան

Բաքվում շուրջ երեք տարի բանտում անցկացրած Մարատ Ուելդանով Գալուստյանին տեղափոխել են Ռուսաստան, և նա գտնվում է Մախաչկալայի քննչական մեկուսարանում:

Եղբոր տեղափոխության մասին ֆեյսբուքյան իր  էջում հայտնել է քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ շնորհակալություն  հայտնելով իր պայքարին աջակցած անձանց, այդ թվում՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ինչպես գրում է ռուսական և իսրայելական ծագում ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, «Բաքուն երեք տարի ձգձգում էր արտահանձնման հարցը՝ հավանաբար դրա դիմաց որոշ շահութամաս շորթելով Ռուսաստանից»:

 

Լրահոս

Դիտել ավելին