Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում

04 Մայիս, 2019 21:51
Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը:

Հարգիյանը մինչ այս զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։

Երկուշաբթի օրը նրա պաշտոնը հաստատել է նաև ԱՄՆ Սենատը, միաժամանակ նա ստացել է գեներալական 4-րդ աստղը («լրիվ» գեներալ), ինչը ամենաբարձր զինվորական կոչումն է ամերիկյան զինված ուժերում։ Նա իր ենթակայության տակ ունենալու է 32 հազար անձնակազմ ու հետևելու է հատկապես Եվրոպայի ուղղությամբ Ռուսաստանի գործողություններին։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին