Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահի եղբորը դատապարտել են ազատազրկման

04 Մայիս, 2019 21:00
Իրանի նախագահի եղբորը դատապարտել են ազատազրկման

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը, որին ձերբակալել են 2017-ին ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրանքով, շաբաթ ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:

 «Այս մարդը դատական կարգով արդարացվել է որոշակի մեղադրանքների հարցում, սակայն մեղադրանքների մյուս մասով նա դատապարտվել է ազատազրկման, սակայն դատական որոշումը դեռևս վերջնական չէ, այդ իսկ պատճառով զերծ կմնամ մանրամասներից», - հայտարարել է պետաշխատողների դատական վարչության ղեկավարը:

Ֆերեհդունը ձերբակալվել է 2017-ի հուլիսի 16-ին: Նրա և մի շարք այլ անձնաց նկատմամբ մի քանի հետաքննություն է վարվում:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իսլամական Հանրապետության հատուկ դեսպանորդն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

 

Լրահոս

Դիտել ավելին