Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին

04 Մայիս, 2019 19:25
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ 
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-գրում  է նա։

Նշենք, որ Արգիշտի Սեփխանյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզում: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, դեպքից ժամեր անց ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին