Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    515
    523

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում կին թեկնածու է գրանցվել

04 Մայիս, 2019 18:57
Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում կին թեկնածու է գրանցվել

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով կին թեկնածու է գրանցվել, հայտնում է interfax.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևայի մասին է:

Հայտնի է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են հունիսին: Եսպաևան առաջադրվել է «Ակ ժոլ» դեմոկրատական կուսակացության կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկանություն է հայտնել մի քանի կին, սակայն նրանցից ոչ մեկը որպես թեկնածու չի գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Արդյունքում Դանիա Եսպաևան դարձել է երկրում  միակ կինը, որին որպես թեկնածու գրանցել է ԿԸՀ-ն:

Հիսունութամյա Եսպաևան ունի տնտեսագետի կրթություն:

Հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում Ղազախստանի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 11 թեկնածու:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին