Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Սիս գյուղում աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր

04 Մայիս, 2019 18:25
Սիս գյուղում աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝  ահազանգ է ստացվել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։

Ինչպես տեղից հայտնում է աղբյուրը՝  այս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին