Կարևոր իրադարձություններ

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հասկանո՞ւմ է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները»

04 Մայիս, 2019 18:16
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հասկանո՞ւմ է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըֆեյսբուքյան իր  էջում անդրադարձել է  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին: Նա մասնավորոպես գրում է.

«Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանում է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ` հակառակը: Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին